Երեկ գիշերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը և Երևանի քրեական վարչությունը մի խումբ անձանց են վնասազերծել, ովքեր կասկածվում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում պաշտոնատար անձանց տները թալանելու մեջ:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` այս օպերացիայի իրականացումը խորը արմատներ ունի: Բանն այն է, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի՝ Աջափնյակում գտնվող բնակարանն են թալանել և խոշոր չափերի գումեր հափշտակել բնակարանից:
«Եվ ահա այս դեպքից հետո Նիկոլ Փաշինյանն անձամբ է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին և Արփինե Սարգսյանին հրահանգ տվել գործուն քայլեր անել բնակարանային գողությունները բացահայտելու համար, ու արդյունքում վնասազերծվել են մի խումբ անձինք, որոնք կասկածվում են այն կատարելու մեջ:
ArmLur.am-ը քիչ անց կհրապարակի Նազելի Բազդասարյանի պաշտոնական մեկնաբանությունը։
Հիշեցնենք նաև, որ 2024 թվականի դեկտեմբերին էլ թալանել էին վարչապետի աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի տունը»,- գրել է լրատվամիջոցը։