ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն․Թորոսյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործ թիվ ԿԴ/1719/02/24 ըստ հայցի Վահան Արմենի Ավագյանի ընդդեմ NEWSPRESS.am կայքի հիմնադիր Արմենուհի Լյովիկի Հովսեփյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման, ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին։
Նախնական դատական նիստը նշանակված էր 26․02․2025 թվականին, հարկ է արձանագրել, որ գործով պատասխանող Արմենուհի (Արիանա) Հովսեփյանի ներկայացուցիչ փաստաբան՝ Գարիկ Սահակյանը գործը քննող դատավորին ներկայացրեց պատճառաբանված բացարկի միջնորդություն, ինչի կապակցությամբ դատական նիստը մի քանի օրով ընդհատվեց։