Չինաստանում սկսում են մարդկանց վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ՝ պատրաստված միջատների բջիջներից


Չինաստանում սկսում են մարդկանց վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ՝ պատրաստված միջատների բջիջներից
Օգոստոս 23 00:54 2020

Չինաստանում հավանության են արժանացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների մեկնարկը, որի հիմքում ընկած են միջատների բջիջները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Չինաստանի՝ բժշկական արտադրության հարցերով պետական վարչությանը:

Աղբյուրի տվյալներով՝ Սիչուանի համալսարանի լաբորատորիայում պատրաստված պատվաստանյութն արդեն հաջողությամբ փորձարկվել է կապիկների և այլ կենդանիների վրա:

Ինչպես վստահեցնում են համալսարանի մասնագետները, արտադրանքի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են տարվել մի քանի ամիսների ընթացքում, և իրենց հաջողվել է ստեղծել բարձրորակ պատվաստանյութ, որը մինչ այս պահը որևէ կողմնակի ազդեցություն չի ունեցել:

Նշվում է, որ դեղամիջոցն արտադրվելու է տարեկան 100 մլն օրինակով: