ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․
«Փաշինյանն առավոտյան հայտարարեց, որ ինքը մինչև 2020 թվականի սեպտեմբեր գիտակցաբար չգնաց զիջումների, քանի որ «այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի»:
Այսինքն՝ ինքը գիտակցաբար չկանխեց պատերազմը, որի արդյունքում մենք հազարավոր զոհեր ունեցանք, կորցրեցինք Արցախի Հանրապետությունը, կորցրեցինք ՀՀ տարածքի մի հատված ու Ադրբեջանին միջանցք խոստացանք․․․․
Փաստորեն, ըստ Փաշինյանի, «Հայաստանի անկախությունը պահպանելու և այդ անկախությունն իրական դարձնելու» միակ տարբերակը պատերազմն, ավերն ու հազարավոր մարդկային կյանքերն էին։ Հայաստանը պետք է պարտվեր, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները «կարգավորեր»։ Արդյոք սա չի նշանակո՞ւմ, որ Փաշինյանը կանխամտածված երկիրը տարավ պատերազմի ու պարտության և իր նախապատերազմական ագրեսիվ քաղաքականությունը «պարտությամբ դեպի կարգավորում» նպատակ չէր հետապնդում»։