Ո՞ւր է Կտրիճ Ներսիսյանը. էս ինչի՞ եք վերածել մեր եկեղեցին. Ալեն Սիմոնյան


Ո՞ւր է Կտրիճ Ներսիսյանը. էս ինչի՞ եք վերածել մեր եկեղեցին. Ալեն Սիմոնյան
Օգոստոս 21 10:39 2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

«Որ ասում ենք՝ Աստծո տունը վերածել եք չուլանի, աղբ եք պահում... Իսկ մոմի բիզնեսը կառուսելի եք վերածել: Մարդը գա, փողը տա, մոմը դնի, կեսը մնա ջրի տակ ու հավաքեք, նորից ծախեք, նորից գա, նորից ծախեք, հետո նորից գա, նորից ծախեք, ծախեք, փող գա, փո՛ղ, փո՛ղ:

Արա, բա շորերներդ էիք ճղում, Տավուշի մի եկեղեցու կողքով սահման էր անցնում, հիշեցիք, վազեցիք նկարվելու: Բա էն ֆեյսբուքյան հավատացյալները, որ մի օր կաթոլիկ ֆրանկ են, մի օր ուղղափառ են, իսկ նկարների տեղը խաչ ու եկեղեցի է, բա դրանք ո՞ւր են:

Ինչո՞ւ վերջապես քաղաքական միտինգներ անող ու դատարանների դիմաց հավաքվող, անիծող և գլուխ կտրող քահանաները երթով չեն գնում Տավուշ, հետները սպիտակ շապիկով ու կեպկայով մի քանի մարդ տանեն, իրանց ձևով մաքրեն Աստծո տունը:

Ո՞ւր է Կտրիճ Ներսիսյանը:

Էս ինչի՞ եք վերածել մեր եկեղեցին:

Մատթէոս 21:13

«Գրուած է. Իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի. իսկ դուք անոր դարձուցիք ավազակներու որջ»

Հաղարծնի վանք

10-րդ դարի հայկական վանական համալիր, Հայաստանի Տավուշի մարզում:

տեսանյութը 26.07.2025»։