Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքս Մարգարյանը 3 հաղթանակ է գրանցել, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Մարգարյանը դուրս է եկել առաջնության կիսաեզրափակիչ փուլ, որտեղ կմենամարտի Բուլղարիայի ներկայացուցիչ Միլենկովի հետ։