«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի նախաձեռնությամբ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ բողոքի ակցիա է նախատեսված անցկացնել։
«102-րդ ռազմաբազան սպառնալիք է, ոչ թե անվտանգություն»,-նշում են արևմտամետ ակցիայի մասնակցիները։
Հակառուսական ակցիային զուգահեռ՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ մեկ այլ ակցիա է մեկնարկել։
«Կոմունիստական կուսակցությունը և առողջ ուժերը կազմակերպում են խաղաղ հավաք, որը նվիրված է հայ-ռուսական բարեկամությանը և Հայաստանի Հանրապետությունում 102-րդ ռազմաբազայի ներկայության կարևորությանը»,– ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ ռազմաբազայի տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր կան։