Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մեջբերումներ է արել ու ընդգծել՝ Փաշինյանն արդեն հրապարակային է խոստովանում, որ միտումնավոր է պատերազմ հրահրելը, Արցախը հանձնել՝ ռուսական ազդեցությունից դուրս գալու և թուրքական ազդեցության տակ մտնելու համար։
Քաղաքագետի գրառումը՝ ստորև․
«- Արցախը Հայաստան է, և վերջ:
- Եթե ես գնայի զիջումների, ապա ինձ կմեղադրեին դավաճանության մեջ:
- Ի վերջո, ինչու՞ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44-օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի։
------
Վերջապես ... խոստովանեց, որ միտումնավոր է պատերազմ հրահրել ու միտումնավոր է այդ պատերազմում պարտվել, միտումնավոր է Արցախը հայաթափել, որպեսզի ռուսական ազդեցությունից դուրս գա ու մտնի թուրքական ազդեցության տակ:
Սա գաղտնիք չէր քիչ, թե շատ մտածող մարդկանց համար, բայց հիմա հրապարակային է դա խոստովանում: Այլ հարց է, թե այս խոսոտովանանքից հետո ինչ է փոխվելու»: