Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան սաներն ու աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով


Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան սաներն ու աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով
Օգոստոս 22 20:54 2020

Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը  Covid 19-ի հաստատված դեպքեր կան։ Մանկատան 6 սաներն ու  7 աշխատակիցները  երկու օր առաջ ջերմել են, կատարվել է նմուշառում, որոնց պատասխաններն եղել են դրական։Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց  Շիրակի մարզպետարանի  առողջապահության բաժնի պետ՝ Լեյլի Ասլանյանը։Վերջինս նշեց ,  որ մանկատանը կատարվել է 60 նմուշառում, բայց  վիրուսը հաստավել է 13-ի մոտ՝ առայժմ։

«Երեխաների տունը գիտեք փակ կառույց է ու այնտեղ ամեն օր հերթապահող աշխատակիցները բուժհետազոտություն են անցնում, հետո նոր  աշխատանքի ներկայանում։Հերթական բուժզննության  ժամանակ էլ պարզվել է, որ ջերմող աշխատակիցներ ու սաներ կան։ Սաներն  հենց այն աշխատակիցների խնամքի տակ են , որոնց մոտ վիրուսը հաստատվել է։ 4 աշխատակիցները և 6 սաները  այսօր տեղափոխվել են մայրաքաղաքի բուժհաստատություն, նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Մյուս 4 բուժաշխատողները բուժումը շարունակում են տանը։ Ամենօրյա բուժհետազոտությունները մենք մանկատանը  չենք դադարեցնում, հույս ունենք, որ նոր դեպքեր չենք ունենա»,-նշեց Լեյլի Ասլանյանը։