Աշխարհի առաջնություն․ առաջին անակնկալ պարտությունն ու այսօրվա կանխատեսումները


Աշխարհի առաջնություն․ առաջին անակնկալ պարտությունն ու այսօրվա կանխատեսումները
Հունիս 18 09:51 2018

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նախօրեին տեղի ունեցան E եւ F խմբի հանդիպումները։

E խմբում հանդիպեցին Կոստա-Ռիկան եւ Սերբիան։ Խաղն ավարտվեց 1։0 հօգուտ սերբերի։ Խմբի մյուս հավաքականները՝ Բրազիլիան եւ Շվեյցարիան ոչ ոքի խաղացին՝ 1։1։ Այսպիսով, այս խմբում առաջատարն առայժմ Սերբիան է՝ 3 միավորով։ Բրազիլիան եւ Շվեյցրիան ունեն 1-ական միավոր, Կոստա-Ռիկան՝ 2 միավոր։

 F խմբում տեղի ունեցավ Գերմանիա-Մեքսիկա հանդիպումն ու առաջին անակնկալ պարտությունը։ Գերմանացիները մեքսիկացիներին զիջեցին 0։1 հաշվով։ Այս խմբի մյուս հանդիպումը՝ Շվեդիա-Հարավային Կորեա, տեղի կունենա այսօր։ Խաղի ֆավորիտը Շվեդիայի հավաքականն է։

Այսօր կհանդիպեն նաեւ G խմբում ընդգրկված Բելգիան ու Պանաման եւ Թունիսն ու Անգլիան։ Առաջին խաղում բելգիացիների հաղթանակի հավանականությունն ավելի մեծ է, երկրորդ խաղի ֆավորիտը Անգլիայի հավաքականն է։