«Նրանք, ովքեր ասում են՝ Արցախի էջը փակված չէ, բա «Կարսյան շարժում» խի՞ չեք սկսում»․ Գեղամ Նազարյան


«Նրանք, ովքեր ասում են՝ Արցախի էջը փակված չէ, բա «Կարսյան շարժում» խի՞ չեք սկսում»․ Գեղամ Նազարյան
Ապրիլ 22 23:09 2025

Նախկինում ընդդիմադիր, ներկայումս անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը համամիտ է Նիկոլ Փաշինյանի հետ՝ այն տեսակետի շուրջ, որ Արցախի հարցը այլևս փակ է և Ղարաբաղյան շարժում չի լինելու։

«Մենք դեռ ինչքա՞ն ժամանակ պիտի խաղանք մեր ազգի հոգու նուրբ թելերի հետ, ինչքա՞ն պետք է դեռ ինքներս մեզ խաբենք», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գեղամ Նազարյանն ու հավելել,- «Էլի՞ մեզ, որպես ազգ, խաբելով ապրենք ու հերոս  ձևանա՞նք»։

«Հիմա մենք «հայրենասեր-հայրենասե՞ր» ենք խաղում, թե՞ իսկապես արցախցիներին սիրում ենք։ Ես, օրինակ, ասում եմ՝ պահանջում եմ, որ արցախցիները վերադառնան Արցախ։ Ադրբեջանն էլ ասում է՝ դռները բաց են, եկեք։ Քանի՞ Արցախցի է վերադառնալու։ Ես դեռ չեմ հանդիպել արցախցու, որ ասի՝ պատրաստ եմ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և ապրել Ստեփանակերտում կամ Հադրութում։

Ես ասում եմ՝ եկեք «տուն-տունիկը» թարգենք։ Նրանք, ովքեր ասում են՝ վայ, ոնց թե՝ Նիկոլն ասեց՝ Արցախի էջը փակենք, բա «Կարսյան շարժում» խի՞ չեք սկսում։ Կարսը Արցախից պակա՞ս տեղ է։ Հայաստանի օրինական մաս է կազմել։ Բա «Կարսյան շարժում» ինչի՞ չենք սկսում», – ասել է Գեղամ Նազարյանը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում