Վթար՝ ոստիկանության ուղեկցող գնդի «ԳԱԶել»-ի մասնակցությամբ


Վթար՝ ոստիկանության ուղեկցող գնդի «ԳԱԶել»-ի մասնակցությամբ
Ապրիլ 22 21:34 2025

Այսօր  ավտովթար է տեղի ունեցել ոստիկանական մեքենայի մասնակցությամբ։ Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:40-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին  բախվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ուղեկցող գնդի հաշվեկշռում հաշվառված «Газель»-ն ու «Nissan»-ը։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

 Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում։