Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «Nissan Fuga»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում


Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «Nissan Fuga»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում
Մայիս 29 22:12 2025

Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ավտոճանապարհի 65կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ, 33-ամյա Մարտին Հ․-ն իր վարած «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 50 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում՝ բախվելով նաև քարերի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։