«Առաջարկ Հայաստանին»՝ ծրագիր, որի նպատակն է համախմբել լավագույն մասնագետներին, ունենալ համազգային, վերկուսակցական արժեքներ. Գագիկ Ծառուկյանը նոր ծրագիր է ներկայացրել (տեսանյութ)


«Առաջարկ Հայաստանին»՝ ծրագիր, որի նպատակն է համախմբել լավագույն մասնագետներին, ունենալ համազգային, վերկուսակցական արժեքներ. Գագիկ Ծառուկյանը նոր ծրագիր է ներկայացրել (տեսանյութ)
Մայիս 29 22:49 2025

Մենք ունենք բազմաթիվ փորձառու և պրոֆեսիոնալ մարդիկ՝ տարբեր ոլորտներում երկար ճանապարհ անցած։ Այս մասին Կենտրոն հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը: 

«Պետության շահը վեր դասող ու երկրի ապագայով մտահոգ մարդկանց է պետք առաջ բերել՝ անկախ նրանից, անդամակցու՞մ են նրանք որևէ կուսակցության, թե՞ ոչ։ Շատերն էլ պարզապես չեն ուզում լինել որևէ կուսակցության մաս, բայց պատրաստ են աշխատել հանուն երկրի։ Պետք է գտնենք ձևը՝ նրանց ներառելու երկրի զարգացման և վերականգնման գործընթացում», ասաց նա։