Արտակարգ դեպք՝ Երևանում. «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել


Արտակարգ դեպք՝ Երևանում. «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել
Մայիս 30 16:38 2025

Այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում՝ «Արևելյան խոհանոց»-ի մոտ, ավտոմեքենա է այրվում:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

 

Պարեկները տեղում պարզել են, որ ավտոմեքենան վարելիս է եղել Երևանի բնակիչ, 51-ամյա Մհեր Մ.-ն: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է: