Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է:
Արագածոտնի Թեմը շնորհավորական ուղերձ է հղել․
Վեհափառ Տեր,
Արագածոտնի Թեմի Թեմական խորհրդի, հոգևորականների, պաշտոնեության և հավատացյալների անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը` ծննդյան տարեդարձի առիթով:
Որդիական սիրով և ամենաջերմ զգացումներով, խոնարհաբար աղոթում ենք Ձերդ Սրբության համար և հայցում, որ Երկնավոր Տերը Ձերդ Վեհափառությանը պարգևի քաջառողջ և արևառատ գահակալության երկար ու խաղաղ տարիներ` ի պայծառություն Առաքելահաստատ մեր Սուրբ եկեղեցու և ի մխիթարություն Հայրենի մեր Երկրի:
Այլև խնդրում ենք, որ Բարձրյալն Աստված մշտապես ծաղկուն պահի Ձերդ Սրբության Հայրապետական գավազանը:
Որդիական խոնարհութեամբ`
մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Սուրբ եւ Օծեալ Աջոյն.