Առաջին հայացքից Ալեք Վան Խաչադուրյանը կարող է թվալ Լոս Անջելեսի Էնսինո թաղամասի տիպիկ նախադպրոցական տարիքի երեխա. նա սիրում է խաղալ տեսախաղեր, փորձարկումներ անել տեսախցիկներով և վազվզել ծնողների տանը կրտսեր եղբոր և իր լաբրադոր Չայի հետ, գրում է NBC Los Angeles-ը:
Բայց 5-ամյա երեխան բնությունն ավելի շատ բանով օժտել, քան թվում է առաջին հայացքից։
«Նրան դուր է գալիս այն, ինչով զբաղվում է 5-ամյա երեխան, -պատմել է նրա հայրը՝ Ջո Խաչադուրյանը։ - Բայց հետո նա նստում է դաշնամուրի մոտ, և դու մտածում ես. «Վա՜ու։ Սա ինչ-որ առանձնահատուկ բան է»։
Ալեքն օժտված է նրանով, ինչ երաժիշտներն անվանում են բացարձակ լսողություն։
Նրա մայրը՝ Դիանա Սանդերսը, պատմել է, որ անկախ նրանից, թե ինչ նոտա է երեխան լսում, կարող է անսխալ կերպով ճանաչել այն։
Ջոն և Դիանան այս շնորհը հայտնաբերել են իրենց որդու մեջ, երբ Ալեքը տակավին մանուկ էր։ Նա կարող էր լսել նոտա և նվագել այդ նոտան դաշնամուրով։
Մոտ մեկ տարվա ընթացքում նա սովորում և բարդ դասական երաժշտություն էր նվագում դաշնամուրով՝ նույնիսկ առանց նոտաներ կարդալու։ 5 տարեկանում նա արդեն առաջին մրցանակն էր նվաճել երեք միջազգային երաժշտական մրցույթներում, որոնցից մեկը անցկացվել էր Նյու Յորքում։ Քաղաք այցելելուց հետո նա ծնողներին հայտնել է, որ իր կյանքի նպատակներից մեկը Քարնեգի Հոլում դաշնամուր նվագելն է։ Մի քանի ամսից նրա երազանքը կիրականանա, քանի որ նա ելույթ ունի նախատեսված հայտնի բեմում, և իր դեբյուտից առաջ նա ամեն օր փորձեր է անում։
Քարնեգիի համերգից մի քանի շաբաթ առաջ նա ելույթ կունենա Լոս Անջելեսի կենտրոնի Ուոլթ Դիսնեյի համերգասրահում, որտեղ կարող է հնարավորություն ունենալ հանդիպելու Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Գուստավո Դուդամելի հետ։ Դա կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ Ալեքը զբաղվում է դասական երաժշտությամբ, այլև այն պատճառով, որ նա թույլ չի տալիս մորը կարճ կտրել իր մազերը՝ ի նշան Դուդամելի՝ իր անձնական երաժշտական հերոսներից մեկի հանդեպ ակնածանքի։
Երիտասարդ երաժիշտը նախատեսված է ելույթ ունենալ Ուոլթ Դիսնեյի համերգասրահում 2025 թվականի հուլիսի 1-ին, իսկ Քարնեգի Հոլում՝ 2025 թվականի հուլիսի 20-ին։