SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, առաջիկա օրերին ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով պաշտոնանկություններ են տեղի ունենալու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններում և Պարեկային ծառայությունում։
Նախարարի հանձնարարականով ուսումնասիրություններ են իրականացվում համայնքային ոստիկանության բաժինների, ՊԾ Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզերի գումարտակների աշխատանքների վերաբերյալ։
Պաշտոնանկ են արվելու անգամ բաժինների պետեր ու ՊԾ գումարտակների, վաշտերի ու դանակների հրամանատարներ։
Կան նաև պաշտոնյաներ, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան փաստաթղթեր և դրանք բոլորը փոխանցվելու են Հակակոռուպցիոն կոմիտե։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։