Պարզվել է երեկ՝ օգոստոսի 14-ին, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ «Toyota RAV4»-ը վարել է Երևանի բնակիչ 65-ամյա Սահակ Խանգելդյանը, ով Սևանից դեպի Երևան ընթանալիս անցել է բաժանարար գոտու վրայով, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա բախվել դեպի Սևան ընթացող, Բելգիայի Թագավորության քաղաքացի, 48-ամյա Հովհաննես Հարությունյանի վարած «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «Toyota RAV4»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 40-ամյա Արուսյակ Խանգելդյանը տեղում մահացել է, իսկ վարորդներից Ս. Խանգելդյանը, ուղևորներ՝ Իտալիայի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Պաոլո Վարեսանոն և «Mercedes»-ի վարորդ Հ. Հարությունյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 46-ամյա Քրիստինե Մանուկյանը, 15-ամյա Էլեն Հ.-ն, 22-ամյա Ցոլակ Հարությունյանը, 25-ամյա Էվելինա Հարությունյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան», «Հրազդան», «Էրեբունի» և «Ուիգմոր» բժշկական կենտրոններ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 14-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: