Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել Միքայել սրբազանին նախնական կալանքի վայրում. դատական նիստի ժամանակ ասել է Շիրակի թեմի առաջնորդի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նա նշել է, որ քննիչը մերժել է միջնորդությունը, միչդեռ դրա համար որևէ հիմք չի եղել։
«Մերժման համար որևէ պատճառ չկար, և կաթողիկոսի հանդիպումը ոչ մի կերպ չէր կարող խոչընդոտել քննությանը»,–ասել է նա։