Ամբողջ Վանաձոր քաղաքը ուզում են հանքավայր դարձնել. Օլեգ Դուլգարյան


Ամբողջ Վանաձոր քաղաքը ուզում են հանքավայր դարձնել. Օլեգ Դուլգարյան
Օգոստոս 13 21:03 2025

«Նախատեսվում է ոսկու ողջ հանքավայրն իր աշխատող տեխնիկայով ավելի մոտեցնել Վանաձորին»,-Վանաձորում լրագրողներին ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ  նախագահ, բնապահպան Օլեգ Դուլգարյանը ներկայացնելով Քարաբերդի ոսկու հանքավայրի շահագործման դեպում հնրավոր բնապահպանական և առողջական ռիսկերը։

Նրա խոսքով մի քանի ընկերություններ կան, որ այդտեղ ցանկանում են ոսկու կորզման ֆաբրիկա կառուցեն, ինչը նշանակում է արտադրության մեջ ցիանիդի օգտագործում, իսկ Վանաձոր քաղաքն անմիջապես գտնվում է ազդեցության գոտում։

Նշելով, որ Քարաբերդ գյուղում ապրում են 50-60 բնակիչ, իսկ Վանաձորում՝ 50-70 հազար՝ Դուլգարյանն ասաց. «Այս հարցը նաև Վանաձորի խնդիրն է և հիմնահարցի մասին պետք է բարձրաձայնեն նաև այդ տեսանկյունից, որպեսզի վանաձորցիները իմանան որ իրենց քաղաքի դիմաց մեծ հանքավայրեր են ուզում բացել՝ այս պահին 3 ընկերություն, կան նաև 4-րդները։ Նրանք էլ, որ տեսնեն գործընթաց է գնում, կգան հարակից տարածքների համար կպայքարեն։ Տարիներ առաջ փորձել են նորից են գալու։ Ամբողջ Վանաձոր քաղաքը ուզում են հանքավայր դարձնել»,-հայտարարեց բնապահպանը

 Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրությունների արդյունքներով հանքավայրի հարակից տարածքներում բնակվող մարդկանց օրգանիզմենրում հայտնաբերվել են ծանր մետաղների  մեծ քանակություն՝ մկնդեղ, կապար այլ մետաղներ, որոնք չարորակ հիվանդությունների պատճառ կարող են դառնալ։

«Այս ամբողջ սպառնալիքը, ռիսկը կախվելու է Վանաձորի գլխին, և կարևոր է, որ վանաձորցիները լինեն շահագրգիռ և իրենց ձայնը բարձրացնեն»,-հայտարարեց Օլեգ Դուլգարյանը։