Եթե Ռուսաստանն ուրբաթ օրը չհամաձայնի հրադադար հաստատել, ԱՄՆ-ից շատ լուրջ հետևանքներ թող սպասի․ Թրամփ


Եթե Ռուսաստանն ուրբաթ օրը չհամաձայնի հրադադար հաստատել, ԱՄՆ-ից շատ լուրջ հետևանքներ թող սպասի․ Թրամփ
Օգոստոս 13 21:10 2025

Եթե Ռուսաստանն ուրբաթ օրը չհամաձայնի հրադադար հաստատել, ԱՄՆ-ից շատ լուրջ հետևանքներ թող սպասի, այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եթե առաջին հանդիպումը լավ անցնի, կցանկանամ՝ անմիջապես երկրորդ հանդիպում լինի Պուտինի, Զելենսկու և իմ միջև, եթե նրանք ցանկանում են, որ ես այնտեղ լինեմ»,-նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հայտարարել է, որ եթե Պուտինի հետ հանդիպմանը չստանա այն պատասխանները, որոնք ուզում է, երկրորդ հանդիպում չի լինի։

Նշենք, որ այսօր CBS-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, սոր հաջորդ շաբաթվա վերջին Թրամփի, Պուտինի և Զելենսկու եռակողմ հանդիպման համար ԱՄՆ-ն հարմար վայր է փնտրում։