Կոչ երիտասարդներին՝ մի´ վերածվեք ՔՊ-ի լաբորատոր փորձարկումների համար օգտագործվող մկների ու ճագարների. Հայկ Դեմոյան


Կոչ երիտասարդներին՝ մի´ վերածվեք ՔՊ-ի լաբորատոր փորձարկումների համար օգտագործվող մկների ու ճագարների. Հայկ Դեմոյան
Օգոստոս 13 19:38 2025

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է.

«ՔՊ-ի թիրախում երիտասարդությունն է։

Վերջին մի քանի օրերի նախաձեռնությունները հուշում են, որ քպ-ական խունտան անցել է երիտասարդ կադրերի ու համակիրների հավաքագրմանը և երիտասարդության վրա ներգործելու նոր գործիքակազմերի մշակմանը: Խոշոր բիզնեսմեն ու հարկատու Զարեհ Սինանյանի գործուն մասնակցությամբ վերջերս գումարված Ազգային (?) երիտասարդական համաժողովին հաջորդեց Ներքին գործերի նախարարին կից երիտասարդական խորհրդի ստեղծումը:

Մի խոսքով, աշխատում են:

Կոչս ուղղում եմ արժանապատվություն ու պատիվ ունեցող հայ երիտասարդներին.

Մի´ վերածվեք քաղաքական ու դավաճան գործարքների մեջ շրջանառվող մանրադրամի:

Մի´ վերածվեք լաբորատոր փորձարկումների համար օգտագործվող մկների ու ճագարների: Հենց այդպես են ձեզ դիտարկում նման լսարաններ հրավիրելով:

Մի´ մոռացեք, որ ձեր դեմքերն արձանագրվում են հոգևարք ապրող դրածո իշխանավորների հետ և այդ արձանագրումից չեք մաքրվի ձեր ողջ կյանքում»: