Ռուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների նախագահական խորհրդի անդամ Կիրիլ Կաբանովը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձանները երկրում։
«Ինձ թվում է, որ արդեն լիովին պարզ է (չնայած հիմա էլ վստահ չեմ, որ բոլորի համար պարզ է), թե ով է Ռուսաստանի բարեկամը, և ով՝ թշնամին։ Ադրբեջանն այլևս նույնիսկ չի փորձում «բարեկամություն» խաղալ Ռուսաստանի հետ։ Թուրքիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ներկայիս իսկական ադրբեջանական ընկերներն ու դաշնակիցներն են։ Դե, ինչ, հիանալի է։ Հիմա մենք պետք է ավելացնենք Ուկրաինայում տեղակայված ադրբեջանական նավթային կետերի վրա թիրախային հարվածների քանակը, լիովին արգելափակենք նրանց կազմակերպված հանցավոր համայնքի բոլոր բիզնեսները Ռուսաստանում և, վերջապես, հեռացնենք Հեյդար Ալիևի այդ ամոթալի հուշարձանները մեր երկրում»,- գրել է նա իր թելեգրամյան ալիքում։