Ռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանի հուղարկավորությունը տեղի կունենա կիրակի օրը, հայտարարել է նրա կինը՝ «Россия сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։
«Նրանք, ովքեր անձամբ չեն ճանաչել Տիգրանին, բայց դեռ սիրում են նրան և ցանկանում են հրաժեշտ տալ, կարող են դա անել կիրակի օրը՝ ժամը 15:00-ից, Մոսկվայի ժամանակով՝ Օլիմպիական պողոտայի հայկական եկեղեցում»,- գրել է նա իր թելեգրամյան ալիքում։