«Կապիտուլյացիան ունի հստակ անուն՝ Նիկոլ Փաշինյան»․ Էդուարդ Շարմազանով


«Կապիտուլյացիան ունի հստակ անուն՝ Նիկոլ Փաշինյան»․ Էդուարդ Շարմազանով
Սեպտեմբեր 27 17:01 2025

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի հրապարակումը․

«Հանրապետականը Անկախ Հայաստանի սիմվոլ է, իսկ նիկոլիզմը՝ ադրբեջանացման։

44-օրյա պատերազմի կապիտուլյացիան ունի հստակ անուն՝ Նիկոլ Փաշինյան։

Ու տգիտության կամ քաղաքական անմեղսունակության ջատագովներ կարող են դիտարկվել բոլոր նրանք, ովքեր վերջինիս հետ միասին մեղավոր են ուզում կարգել նախորդ ղեկավարներին։

Նախկիններին (նախևառաջ ՀՀԿ-ին) ու ներկաներին (նիկոլիզմին) հավասարաչափ մեղադրելը նույնն է, թե հերոս սպարապետ Վահրամ Պահլավունուն դավաճան Վեստ Սարգսի նման Անիի բանալիների հանձնման մեղավոր կարգել։

Չի կարելի համեմատել Դավիթ Բեկին ու մելիք Ֆրանգյուլին,Գարեգին Նժդեհին ու Ավիս Նուրիջանյանին։

Առաջիններն անկախության պայքարի մարմնավորում էին, երկրորդները՝ դավաճանության ու տմարդության։

Անթույլատրելի է նաև հայոց ազգին հաղթանակ պարգևած նախկին ղեկավարներին համեմատել Արցախը հանձնած Փաշինյանի հետ։

Նախկինը հաղթանակ էր, ներկան՝ աղետ։

Նախկինը  հայկական Արցախն էր, ներկան՝ Արցախի հայաթափումը։

Նախկինը Եռատոնն էր, ներկան՝ «էրատոն»։

Նախկինը Ազատ Արցախն էր, ներկան՝ օկուպացիան։

Նախկինն  Անկախ Հայաստանն էր, ներկան՝ ադրբեջանացումը։

Նախկինը արժանապատիվ խաղաղության տեսլականն էր, ներկան՝ կապիտուլյացիայի ուրվականը»։