Խոշոր վթար Լծեն-Տաթև ավտոճանապարհին. 8-10 տ մազութ թափվել է ճանապարհին


Խոշոր վթար Լծեն-Տաթև ավտոճանապարհին. 8-10 տ մազութ թափվել է ճանապարհին
Սեպտեմբեր 27 17:38 2025

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 27-ին, ժամը 09։32-ինտեղեկություն է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ պարզվել է, որ Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «Shacman» մակնիշի բեռնատարը և «Mack» մակնիշի ավտոցիստեռնը (բեռնված 25 տ մազութով)․ ավտոցիստեռնը կողաշրջվել է և մոտ 8-10 տ մազութ թափվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «MACK» մակնիշի ավտոցիստեռնի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոցիստեռնը․ մազութի արտահոսքը դադարել է: