«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բարեկամական եղել են, կան, պետք է մնան»,- «Օրակարգը Կենտրոնում» հաղորդաշարի եթերում ասել է Գագիկ Ծառուկյանը։
Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը Գագիկ Ծառուկյանն անհրաժեշտություն է որակել՝ հավելելով՝ եղած հարցերը պետք է քննարկել համատեղ, համատեղ էլ լուծումներ գտնել։
Գագիկ Ծառուկյանը ճիշտ չի համարել նաև հայ հասարակությանը «ռուսամետների» և «արևմտամետների» բաժանելը։
«Դա մեծ հանցագործություն է։ Ինչքան հայ բնակվում է Հայաստնում, այդքանից ավելին բնակվում է Ռուսաստանում, Ամերիկայում, Եվրոպայում, և մենք իրավունք չունենք մեր հայրենակիցներին բաժանել մաս-մաս»,- ընդգծել է նա։