Մալաթիայում դանակահարությունն ավարտվել է կրակոցներով. վիրավոր կա


Մալաթիայում դանակահարությունն ավարտվել է կրակոցներով. վիրավոր կա
Ապրիլ 21 15:48 2025

Այսօր՝ ապրիլի 21-ին, դանակահարություն է եղել ու կրակոցներ են հնչել Երևանում: Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի Իսակովի 85 շենքի բակում դանկահարություն է եղել, որից հետո հնչել են կրակոցներ և կա վիրավոր:

 

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 1 կրակված և 2 չկրակված պարկուճ. կրակվածը հայտանբերել են նշված շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկի վերելակի մոտ, նշված մուտքի աստիճանների ճաղավանդակի վրա հայտնաբերել են նաև արնանման հետքեր:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Այս պահին ոստիկանները պարզում են՝ արդյո՞ք վիրավորը դանակահարության, թե՞ կրակոցի արդյունքում է տուժել: