«ՔՊ-ականների մոտ գարնանային սրացումներ չեն, անբուժելի համավարակ է»․ Պատգամավոր


«ՔՊ-ականների մոտ գարնանային սրացումներ չեն, անբուժելի համավարակ է»․ Պատգամավոր
Ապրիլ 22 22:34 2025

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյաննն արձագանքել է իշխանական պատգմվորների կողմից ՀՅԴ-ին ուղղված անպարկեշտ արտահայտություններին։ Գալստյանը գրել է․

«Պաթոլոգիան գիտություն է հիվանդությունների պատճառների, դրանց առաջացման, ընթացքի և ելքի օրինաչափությունների մասին։ Այն ուսումնասիրում է հիվանդության ընդհանուր պատճառները, օրինաչափություններն ու ելքը․․․

Վերջին օրերին քպ-ականների՝ ներառյալ նրանց առաջնորդի քաղաքական վարքում նկատվող բռնկումները բոլորովին էլ գարնանային սրացումներ չեն։

Սա արդեն անհերքելի և անբուժելի ախտանիշերով դրսևորվող համավարակ է՝ սեփական քաղաքական ճակատագրից չջնջվող ու ձեր ճակատին դաջված ուրացողի շտամով։

Սա նաև օրինաչափ է, որովհետև գիտակցում եք և կանխատեսում ձեր քաղաքական հոգեվարքը։

Ու ձեզ ոչինչ չի փրկի․

մի ամբողջ ժողովրդի գլխին փաթաթել սեփական կործանարար զրո կետը,

7 տարի շարունակ կազմաքանդել ամեն բան,

սեփական ձեռքերը հեղել 5000 երիտասարդի արյամբ,

դառնալ Արցախի ցեղասպանության հանցակիցը,

հայրենազրկել ու երեքհազարամյա բնօրրանից տնավեր դարձնել 120000 բնիկ արցախահայությանը

ու դեռ մեղադրել ուրիշներին և հատկապես Դաշնակցությանը՝  նրան պիտակավորելով որպես «գլխուղեղի դաշնակիզմ»․․․

Այսպիսին լինելու և այսքան անկելու համար մեծ բան պետք չէ, պարզապես պետք է լինել Արսեն Թորոսյան»։