Ալիևի մառազմը․ ադրբեջանցին Վարդանյանի դեմ ցուցմունք է տալիս, թե վնասվել է նրա տեղադրած ականից


Ալիևի մառազմը․ ադրբեջանցին Վարդանյանի դեմ ցուցմունք է տալիս, թե վնասվել է նրա տեղադրած ականից
Ապրիլ 22 21:41 2025

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրում է․

Բաքվի դատարանում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»։

Ալիևյան ռեժիմի մառազմը հասել է այնտեղ, որ Ռուբեն Վարդանյանի գործողություններից «տուժածներից» մեկը ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը Ռուբեն Վարդանյանի տեղադրած ականից վնասվածք է ստացել 2024թ. փետրվարին, երբ Ռուբեն Վարդանյանը արդեն կես տարի բանտարկված էր։

Միջազգային հանրությունը պարտավոր է այս ամենին տալ հստակ գնահատական՝ պահանջելով անմիջապես ազատ արձակել հայ գերիներին։