Ծանրամարտի ԵԱ. վերջին օրը Հայաստանն ունի 3 մասնակից


Ծանրամարտի ԵԱ. վերջին օրը Հայաստանն ունի 3 մասնակից
Ապրիլ 21 09:12 2025

Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մենք ունենք 3 մասնակից: Այս մասին հայտնում է Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիան։

Երևանի ժամանակով 14:00-ին պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային կանայք: Հայաստանն այս քաշում կներկայացնեն Ջուլիետա Ավանեսյանն ու Մերի Թումասյանը:

Եվ Եվրոպայի առաջնությունը կեզրափակվի գերծանր տղամարդկանց պայքարով, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: Այստեղ Հայաստանը կներկայացնի Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը: