Մեքսիկայի հավաքականի հարձակվող Իրվին Լոսանոն մեկնաբանել է Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակն ԱԱ-2018-ի խմբային փուլի առաջին տուրում:
«Շատ ուրախ եմ և գոհ: Թիմակիցներս հսկայական աշխատանք կատարեցին: Բոլորը վազում էին, պայքարում, այդտեղի է արդյունքը: Գիտենք, որ պետք է առավելագույնն անել: Շատ կարևոր հաղթանակ է:
Լավ ենք մեկնարկել:
Խաղում էինք գործող չեմպիոնի հետ և հաղթեցինք: Ինձ համար սա կարևորագույն գոլն է: Շատ կարևոր էր այսպես մեկնարկել»,- Լոսանոյի խոսքը մեջբերում է Championat.com-ը: