Ռուսաստանում ընթացող աշխարհի ֆուտբոլի առաջնության C խմբում քիչ առաջ ավարտվեց Ֆրանսիայի եւ Ավստրալիայի հավաքականների հանդիպումը։
Ինչպես եւ ակնկալվում էր, Ֆրանսիայի ընտրանին հաղթանակ տարավ՝ հաշիվը 2։1։Խաղի հաշիվը բացեցին ֆրանսիացիները՝ 11 մետրանոց հարվածով։
62-րդ րոպեին հաշիվը հավասարվեց՝ կրկին 11 մետրանոց հարվածով։
80-րդ րոպեին Ֆրանսիային հաղթանակ բերեց Պոլ Պոգբայի դիպուկ հարվածը։
Այս խմբի մյուս խաղում Երևանի ժամանակով 20։00-ին կհանդիպեն Դանիան և Պերուն։