Իշխանափոխություն անելու համար պետք է այդ մեկ հոգո՞ւն գողանալ, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյանը՝ Գյումրու ավագանիում տեղի ունեցածի մասին (Տեսանյութ)


Իշխանափոխություն անելու համար պետք է այդ մեկ հոգո՞ւն գողանալ, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյանը՝ Գյումրու ավագանիում տեղի ունեցածի մասին (Տեսանյութ)
Մայիս 6 12:43 2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի հասկանում, թե ինչ նկատի ունեն, երբ ասում են, որ ՔՊ-ն Գյումրիում ուզում է գողանալ Մարտուն Գրիգորյանի խմբակցության անդամին։

«Իշխանափոխություն անելու համար պետք է այդ մեկ հոգո՞ւն գողանալ, որ դա լինի, լո՞ւրջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ ոչ մեկ ոչ մեկին չի գողանում, ՔՊ-ն այդ մարդու հետ որևէ կապ չունի։

«Ասեմ ավելին, ցանկություն էլ չունի որևիցե կապ ունենալու, գյումրեցին կատարել է իր ընտրությունը, մենք գյումրեցուն թողնում ենք իր ընտրության հետ, տեր ենք կանգնում մեր ձայներին, վերջիվերջո, մենք առաջին տեղն ենք զբաղեցրել»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ փաստաբան Սոս Հակոբյանը հայտարարել է, որ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանի կամքի վրա ազդեցություն է եղել իշխանական շրջանակներից։