Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կմիանա Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80–ամյակին նվիրված «Անմահ գնդի»՝ դեպի «Հաղթանակ» զբոսայգի երթին։
Մայիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80–ամյակի առթիվ, Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից «Անմահ գունդ» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը կկազմակերպի հիշատակման ավանդական երթ՝ դեպի «Հաղթանակ» այգու «Անմար կրակ» հուշահամալիր։
Այնուհետև, ժամը 13:30-ին, «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ կանցկացվի համերգային ծրագիր։
«Եկեք միասին հիշենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին և տոնենք մեր ժողովրդի փառավոր հաղթանակները», - նշվում է «Անմահ գունդ» կազմակերպության հաղորդագրությունում։