ՀՀԿ-ն ունի ծրագիր, այդ թվում նաև փողոցային պայքարի, մեզ համար առաջնահերթությունն իշխանափոխությունն է. Մամիջանյան


ՀՀԿ-ն ունի ծրագիր, այդ թվում նաև փողոցային պայքարի, մեզ համար առաջնահերթությունն իշխանափոխությունն է. Մամիջանյան
Մայիս 6 17:08 2025

«Մենք պատրաստ ենք քննարկել և ստորագրել իմպիչմենտի գործընթացը։ Միակ խնդիրը, որ այս պահին մենք այդ փաստաթուղթը մուտք չենք անում, ինչպես  նշված է  մեր նամակի մեջ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու չունի։ Միակ խնդիրն է, որ այս պահին մեզ ստորագրել, մուտք անելուց կանգնեցնում է»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։  

Նա նշեց, որ իրենք պատրաստ են քննարկելու վարչապետի թեկնածուի հարցը բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ««Հայաստան» խմբակցությունն առաջին հերթին մտնում է բոլորի մեջ»։

«Քանի որ ՀՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ այս գործընթացը մեզ համար իշխանափոխության ամենահավանական տարբերակն է, նաև հայտարարել ենք՝ մեզ համար առաջնահերթությունն իշխանափոխությունն է, այլ ոչ թե իշխանության հասնելը, դրա համար ավելի պարզ, ավելի հեշտ  այս գործընթացն իրականացնելու համար պատրաստ ենք նմանօրինակ քննարկումների ցանկացած շահագրգիռ կողմի հետ»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Նա հիշեցրեց, որ ապրիլի 24-ին ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր՝ ՀՀԿ-ն ունի ծրագիր, այդ թվում նաև փողոցային գործողությունների, փողոցային պայքարի, այս պահին  դրա մասին լրացուցիչ տեղեկություն չի կարող տալ գործընթացի շահերից ելնելով։  Հ.. Մամիջանյանն ասաց, որ իմպիչմենտի գործընթացը նախաձողը իրենց դիմած քաղաքացիներն են։  

Հարցին՝ «Հայաստան» խմբակցությունից ասում են՝ եթե կարողանան 8  պատգամավորի ստորագրություն բերել, իրենք իրեն 28 պատգամավորի ստորագրությունը պատրաստ են տրամադրել, կարո՞ղ են այդ թիվը լրացել, Հայկ Մամիջանյանն ասաց. «Ես չեմ համարում հայրենիք համար  պայքարի պարագայում դու պետք է նստես ու հաշվես ինչքան է հաջողության հասնելու հավանականությունը։ Մեր բոլորի տրամաբանությունը հետևյալն է՝ բոլոր գործոնները, գործողությունները հասցնել  իրենց արդյունավետության մաքսիմումի ու կպնել գործի»։