«Եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ՝ ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք»․ Գելափի հարցմանը քաղաքացիների 11.5%-ը պատասխանել է, որ ՔՊ-ի։
ՔՊ-ին զիջում է «Հայաստան» դաշինքը (Ռոբերտ Քոչարյան), նրանց պատրաստ է ձայն տալ քաղաքացիների 8%-ը։
Հաջորդ հորիզոնականում «Պատիվ ունեմ» դաշինքն է (ՀՀԿ), որին ձայն կտա հարցվածների 3,7 տոկոսը։
4-րդ հորիզոնականում ԲՀԿ-ն է՝ 3.2%, ապա ԴՕԿ (Վարդան Ղուկասյան) կուսակցությունը՝ 2.9%։
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը 6-րդ հորիզոնականում է՝ 2.2%։