Շնորհակալություն՝ Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված ձեր ջանքերի համար. Միրզոյանը՝ Բերբոքին


Շնորհակալություն՝ Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված ձեր ջանքերի համար. Միրզոյանը՝ Բերբոքին
Մայիս 6 16:31 2025

Շնորհակալություն, սիրելի Անալենա Բերբոք, Հայաստան-Գերմանիա հարաբերությունների ամրապնդման և Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտեցնելու ձեր նվիրվածության, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

 

«Հաճելի էր աշխատել ձեզ հետ: Մաղթում եմ ամենայն բարիք՝ ձեր հետագա ջանքերում»,- գրել է Միրզոյանը: