Լրագրողին վիրավորած Անդրանիկ Քոչարյանի վարքը քննության առարկա չի դառնա. ՔՊ-ն դեմ է


Լրագրողին վիրավորած Անդրանիկ Քոչարյանի վարքը քննության առարկա չի դառնա. ՔՊ-ն դեմ է
Մայիս 6 14:49 2025

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողին վիրավորելու համար չի պատժվի։

ՔՊ-ականի վարքագիծը քննարկելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չի ձևավորվի։

Նախագծին կողմ քվեարկեց 28 պատգամավոր, դեմ՝ 47 պատգամավոր։ Մեկ պատգամավոր էլ ձեռնպահ էր։

Հիշեցնենք՝ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ թիրախավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին՝ նախ պահանջելով իրենից հեռու կանգնել, ապա վիրավորել էր՝ ասելով. «Մաքրեք ձեր շրթունքները»։

Հռիփսիմե Ջեբեջյանը ստորագրահավաք էր նախաձեռնել, որով Աժ խմբակցություններից պահանջում էր նախաձեռնել Աժ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ քննարկելու ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը:

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, ընդառաջելով դիմումին, շրջանառության մեջ էին դրել նախագիծը։