Պահանջում են Վարդան Ղուկասյանին չարտահանձնել երրորդ երկիր. ակցիա ԱՄՆ դեսպանատան առջև


Պահանջում են Վարդան Ղուկասյանին չարտահանձնել երրորդ երկիր. ակցիա ԱՄՆ դեսպանատան առջև
Մարտ 3 14:35 2025

«Ա-զա-տու-թյուն, ա-զա-տու-թյուն» վանկարկումով ԱՄՆ դեսպանատան մոտ են հավաքվել ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի կուսակիցներն ու աջակիցները։

Նրանք պահանջում են Վարդան Ղուկասյանին չարտահանձնել երրորդ երկիր։

«Մեր նպատակն է դեսպանատանը ներկայացնել իրավիճակը  և բարձրաձայնել նրա արտահանձնման անթույլատրելիության մասին, քանի որ դա կարող է սպառնալ նրա կյանքին։ Մեր գործողությունն ուղղված է բացառապես իրազեկմանը»,-ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է կուսակցությունը։