Չէր կարելի ներկայանալ նույն շապիկով և քարոզչական խոսույթով, եթե միջուկային գերտերության նախագահ չես


Չէր կարելի ներկայանալ նույն շապիկով և քարոզչական խոսույթով, եթե միջուկային գերտերության նախագահ չես
Մարտ 1 11:28 2025

Զելենսկին կրկին հայտնվել էր մի սենյակում, որտեղ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո միայն սենյակն էր նույնական այն ամենի հետ, ինչ եղել էր նախկինում։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Օվալաձև աշխատասենյակում երեկ տեղի ունեցածը դասական օրինակներից էր, թե ինչպես չի կարելի վարել դիվանագիտություն։ Զելենսկին կրկին հայտնվել էր մի սենյակում, որտեղ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո միայն սենյակն էր նույնական այն ամենի հետ, ինչ եղել էր նախկինում։ Նման պայմաններում չի կարելի ներկայանալ նույն շապիկով, նույն լուսանկարներով, նույն դեսպանով և նույն քարոզչական խոսույթով, եթե առնվազն միջուկային գերտերության նախագահ չես»,-գրել է նա։