Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների փողոցի վերջնամասի այգում այրվում է տնակ։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ փրկարարները նախ կանխել են փայտե տնակում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Աղբյուրի տեղեկություններով՝ փայտե տնակը շահագործվում էր՝ որպես կիրակնօրյա հոգևոր դասերի լսարան և այն գազաֆիկացված չի եղել։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կիրակնօրյա հոգևոր դասերի լսարանում, ամբողջովին վերածվել է մոխրակույտի

