«Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր, արցախցի Անաստաս Իսրայելյանը Ազատության հրապարակում նստացույց է անում՝ ի պաշտպանություն Բաքվի բանտերում պահվող հայ գերիների։
Նա Բաքվի կողմից գերեվարված ու 15 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի եղբայրն է։ Ռ.Բագլարյանը 2023 թվականի օգոստոսի 1-ին տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և ձերբակալվել։
Անաստաս Իսրայելյանը Արցախից բռնի տեղահանվել է 2023 թվականի սեպտեմբերի 29-ին։
«Հնարավոր կլիներ կռվել, եթե կռվեինք միայն մեկ ուղղությամբ՝ թշնամու հետ։ Մենք կռվում էինք երկու ուղղությամբ. համ թիկունքից էին խփում, համ դեմից, ինչպե՞ս կռվեինք։ Դեմից՝ Ադրբեջանը, թիկունքից՝ Հայաստանի իշխանությունը, որն իր հայտարարություններով անընդհատ հասկացնել էր տալիս, որ մենք մենակ ենք, իրենք չեն խառնվի այդ իրավիճակին։ Բայց երաշխավորն է չէ՞ եղել Արցախի։
Հազարավոր տարիներ հայկական լինելով, ծնվեց, եկավ մի անձնավարություն, որը կասկածի տակ դրեց Արցախը, Արարատը, Ցեղասպանությունը։
Սրանք պետք է վռնդվեն, եթե սրանք չգնան, մենք ուժեղ Հայաստան չենք կարող ունենալ, հետ վերադարձի հույս ու հավատ չենք կարող ունենալ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ա. Իսրայելյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։