Հայ ժողովուրդը պատասխանատու է Բաքվում գերեվարված մեր հայրենակիցների համար․ Մանե Թանդիլյան


Հայ ժողովուրդը պատասխանատու է Բաքվում գերեվարված մեր հայրենակիցների համար․ Մանե Թանդիլյան
Մարտ 3 21:45 2025
Ազատության հրապարակում Ադրբեջանում ապօրինի պատանդառված հայ գերիների խնդրով հացադուլ հայտարարած «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ  Մանե Թանդիլյանը գրում է․

«Ողջունում եմ ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատար ելույթը, որով նա պահանջել է Ադրբեջանում կամայականորեն պահվող հայազգի անձանց անհապաղ ազատ արձակումը:
 
Միջազգային հանրությունը պետք է մեծացնի իր ճնշումները Ադրբեջանի նկատմամբ՝ հասկանալով, որ պետք է դադարի լռությամբ աջակցել Բաքվի վայրագություններին։
 
Հայ ժողովուրդը պատասխանատու է մեր հայրենակիցների համար»։