Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Lada Largus»-ը և «Hyundai Elantra»-ն


Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Lada Largus»-ը և «Hyundai Elantra»-ն
Մարտ 3 21:12 2025

Այսօր՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Lada Largus» մակնիշի և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով «Lada Largus»-ը պատկանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։