Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․
«Իրեն ՀԱԵ-ի հավատարիմ հետևորդ համարող Նիկոլը ՄԱԿի-ի ամբիոնից աղանդավորական տեքստ էր ցիտում (լուսանկար)
Վերջին օրերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հերթական ստոր և լկտի արշավը սկսելուց հետո, Նիկոլ Անհողը որոշել է իր աղանդավոր լինելու վերաբերյալ խոսկացությունները հերքելու և ՀԱԵ-ի գործերին իր միջամտությունը պատճառաբանելու համար ներկայանալ որպես "ՀԱԵ-ի հավատարիմ հետևորդ"...
Բազմիցս եմ իր ֆեյսբուքյան էջում տեղադրել լուսանկարներ, թե ինչպես վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Անհողն իր ֆեյսբուքյան էջի հետևողներին կոչ էր անում կարդալ Կյանքի խոսք աղանդի քարոզիչ ոմն Վահե Պետրոսյանի քարոզները... Հետաքրքիր է, քանի՞ ՀԱԵ-ի հավատարիմ հետևորդներ գիտեք, ովքեր քարոզում են Կյանքի խոսք աղանդը... Ես չգիտեմ ու ընդհանրապես, նման բան հնարավոր էլ չէ...
Հիշեցնեմ նաև Կյանքի խոսք աղանդի ակտիվիստների հետ բազում լուասնկարներ և տեսանյութեր ունեն նաև Նիկոլ Անհողի դուստրերը՝ Շուշանը և Արփին...
Այսօր հիշեցի, որ նախորդ տարի Նյու Յորքում մասնակցելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեյայի գագաթաժողովին կապիտուլյանտը ելույթ ունենալով ՄԱԿԻ-ի ամբիոնից կրկին "ապացուցեց", որ ԱՂԱՆԴԱՎՈՐ է...
Այսպես՝ Նիկոլը Աստվածաշնչյան մի հայտնի տեղի՝ Հովհաննու Ավետարանի 1:1 համարը մեջբերեց... Բայց խնդիրը նրանում է, որ մեջբերված խոսքը ոչ թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից գործածվող կանոնական թարգմանությամբ էր՝ «Սկզբում է Բանը, եւ Բանը Աստծու մօտ, եւ Բանը Աստուած էր», այլ «Եհովայի վկա» և նմանատիպ աղանդների կողմից գործածվող տարբերակով՝ «Սկզբում էր Խոսքը, Խոսքը Աստծու հետ էր, և Խոսքը Աստված էր»...
Հիմա հարց՝ իրեն ՀԱԵ-ի հավատարիմ հետևորդ համարող Նիկոլը ինչու՞ էր արհամարհում ՀԱԵ-ի կողմից կիրառվոր ձևը և մեջբերել էր "Եհովայի վկա" և այլ աղանդների կողմից կիրառվող ձևը...
Ի դեպ աղանդավորներին հատուկ բնորոշ ոճով Նիկոլը նաև խմբագրում է Աստվածաշունչը, որը ՀԱԵ-ում ընդունված չէ...
Օրինակ՝ 2019 թ-ի նոյեմբերի 17-ին Նիկոլ Անհողը իր ֆեյսբուքյան էջում «Տասը մնասի առակ»-ն էր մեջբերել, բայց խմբագրել էր Ղուկասի Ավետարանը և հանել էր 14-րդ կետը... Իսկ Ղուկասի Ավետարանի 19-րդ գլխի 14-րդ կետում ասվում է."Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. "Մենք չենք կամենում, որ դա մեր վրայ թագաւորի" ": (Ավետարան Ըստ Ղուկասի 19:14)...
Այսքան ապացույցները, ենթադրաբար, բավ են, որ հասարակ մարդը հասկանա՝ Նիկոլ Անհողը տարրական աղանդավոր է, նրա հոգու տունը պետք է ման գալ այլ տեղերում, բայց ոչ ՀԱԵ-ում ու ում իրական նպատակն է քանդել և պղծել ՀԱԵ-ն...»։