Իշխանությունը ջանքեր չի գործադրել և չի էլ գործադրելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության համար, ԱԳՆ դիմաց հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Ընդհանրապես դա իշխանության ինչի՞ն է պետք։ Հակառակը, իշխանությունը հայ-ղարաբաղցի ընդհանուր թշնամական մթնոլորտը խրախուսելով նաև հաճույք է ստանում այդ դատավարական գործընթացներից»,-ասաց Անի Սամսոնյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները դրանք որպես շոու են ներկայացնում իրենց ընտրողներին, ասելով, թե «տեսեք, Ղարաբաղը թալանողներն ինչ վիճակում են, սա նրանց հասնում է»։
«Բայց ես համարում եմ, որ սա քաղաքական էժան, քինախնդիր տրամաբանություն է։ Եթե այս իշխանությունը մի փոքր պետականամետ, ազգային արժանապատվություն ունեցող տրամաբանություն ունենար, մենք այս օրին չէինք հասնի»,-ասաց Անի Սամսոնյանը։