Եթե Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս հայրենակիցները Բաքվում գերի են, Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ականները Բաքվի ստրուկներն են․ Առաքելյանը պահանջում է ԱԳՆ-ից գերիների վերադարձի հստակ օրակարգ (Տեսանյութ)


Եթե Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս հայրենակիցները Բաքվում գերի են, Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ականները Բաքվի ստրուկներն են․ Առաքելյանը պահանջում է ԱԳՆ-ից գերիների վերադարձի հստակ օրակարգ (Տեսանյութ)
Փետրվար 28 13:00 2025

ՀՀ արտաքին քաղաքականության օրակագում պետք է լինի գերիների վերադարձը, ինչը չի արվում. ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների ՀՀ ԱԳՆ-ի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։  

«Եթե Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս հայրենակիցները Բաքվում գերի են, Նիկոլ Փաշինյանը և մյուս ՔՊ-ականները Բաքվի ստրուկներն են և այդ ստրուկի հոգեբանությամբ չեն պատրաստվում ոչինչ անել»,-ասաց նա։

Առաքելյանն ընդգծեց՝ 1,5 տարի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, 4 տարուց ավելի էլ մյուս ռազմագերիները Բաքվում են։

 

«Ադրբեջանը կեղծ դատավարություններով այդ անձանց նկատմամբ դատավճիռ է կայացրել, իսկ մեր ԱԳՆ-ն լռությամբ է այս ամենին արձագանքում՝ ինչպես Ադրբեջանի բոլոր պահանջներին և քաղաքականությանը։ Թեև րոպեներ առաջ ԱԳՆ-ն հայտարարություններ է արել, բայց դրանք մտահոգություններ են։ Մտահոգվելու իրավուքն ունեն ՀՀ քաղաքացիները, իսկ ԱԳՆ-ն Բաքվում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ ոչ թե պետք է մտահոգվի, այլ գործողություններ իրականացնի»,-ասաց նա։

Առաքելյանը համաձայնեց, որ Ադրբեջանի վարքագիծը հնարավորություն չի տալիս միայն ՀՀ-ի ուժերով այս հարցը լուծել․ « ՀՀ-ն պետք  է հանդիսանա այս հարցը միջազգային ատյաններում բարձրաձայնողը։ Առաջարկում ենք ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին հրավիրել ԱԳՆ և ՀՀ-ի կողմից հստակ պահանջ ներկայացնել, որ Բաքվի բանտերում գտնվող հայրենակիցները, ովքեր բացառապես գերի են, օր առաջ ազատ արձակվեն։ Ակնահայտ է, որ սա միակողմանի խնդիր է, և ՀՀ-ն պարտավոր է  միջազգային հանրության նկատմամբ պահանջներ դնել»,-ասաց նա։