Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ-ում Սլովենիայի դեսպանին


Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ-ում Սլովենիայի դեսպանին
Փետրվար 26 10:45 2025

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Սլովենիայի Հանրապետության դեսպան Ալենկա Սուխադոլնիկի հետ։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ։